
«Ֆրանսիան աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այսօր դա է վտանգված». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգված է։
Լրագրողի հարցին՝ «Արդյոք Դուք հաստատում եք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, հայ ժողովրդին, հայկական ծագումով բազմաթիվ ֆրանսիացիներ հարց են տալիս՝ ի՞նչ ձեւով Ֆրանսիան կարող է աջակցել հայերին», նախագահը Մակրոնը պատասխանել է, թե հայերն ի սկզբանե գիտեն այդ մասին։
«Վերջին օրերին անընդունելի հանցագործություններ են տեղի ունեցել, պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում՝ շրջան, որն Ադրբեջանը վերագրավեց 2020-ի աշնանը սարսափելի պայմաններում, որտեղ փոքրամասնությունների, ի մասնավորի՝ այդտեղ ապրող քրիստոնյա հայերի իրավունքներն ամբողջապես անարգվում էին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
«Ինչպե՞ս կարող ենք կանխել, որ դա չշարունակվի»,- շարունակել է լրագրողը։
«Մենք շարունակում ենք մոբիլիզացվել հումանիտար տեսանկյունից՝ օգնության հասնելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդի հարցում եւ փրկարարական աշխատանքների։ Երկրորդ՝ մենք նաեւ քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի հնարավոր տեւական խաղաղության փաստաթղթում, որը կարող է բանակցվել (ժամեր ենք անցկացնում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ քննարկումներով), փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, հարգվեն։ Երրորդ՝ Ֆրանսիան աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այսօր դա է վտանգված։ Պետք է շատ հստակ լինել՝ այսօր կա Ադրբեջանի հանցակից Ռուսաստան, Թուրքիա, որը միշտ աջակցել է Ադրբեջանին, որի իշխանությունը սպառնում է Հայաստանի սահմաններին։ Դա է այսօր ռիսկի տակ։ Ֆրանսիան Հայաստանի կողքին կլինի հստակ կերպով եւ կպաշտպանի միջազգային իրավունքը։ Ամեն անգամ»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Մեկնաբանել