HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը ժամանել է Նախիջևան. մեկնարկել է Ալիևի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ Էրդողանին, որի ինքնաթիռը վայրէջք է կատարել Նախիջևանի միջազգային օդանավակայանում, տեղում դիմավորել է Իլհամ Ալիևը։ 

APA գործակալությունը փոխանցում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Նախիջևանում արդեն իսկ մեկնարկել է երկու երկրների նախագահների առանձնազրույցը։ Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ 

Էրդողանը Նախիջևան է ժամանել մեծ պատվիրակությամբ։ Նրան ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության ու կլիմայի հարցերով նախարար Մեհմեթ Օզհասեքին, տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Էրդողանի խորհրդական Աքիֆ Չաղաթայը, Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ինչպես նախօրեին գրել էինք, Էրդողանը Ալիևի հետ միասին կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և հանդիսավոր կարգով կբացի Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրը։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Էրդողանը հայտարարություն կանի նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter