HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանն ու Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու բանակցություններ չեն վարում. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Համացանցում տարածվող լուրերն այն մասին, որ Ղազախստանն ու Հայաստանը մտադիր են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմից, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։ 

«Տեղեկատվություն է տարածվում, որ, իբր, Ղազախստանն ու Հայաստանը բանակցություններ են վարում (ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին-խմբ.)։ Դա, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Մի քանի օր առաջ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն են անցկացրել և այնտեղ քննարկվել են կազմակերպության զարգացման հետագա ուղիները»,- Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ղազախ դիվանագետը։ 

Բացի այդ, Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է նաև այն տեղեկությունը, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել՝ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների ֆոնին։ «Ո՛չ, չի եղել։ Ե՛վ Ղազախստանից չի խնդրել, և՛ ՀԱՊԿ շրջանակներում նման բան չի եղել»,- ասել է Սմադիյարովը։

Ավելի վաղ, ղազախական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Ղազախստանն ու Հայաստանը կառավարությունների ու հատուկ ծառայությունների գծով ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ բանակցություններ են վարում։ Հիշեցնենք, որ այդ կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter