
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բուրաք Աքչափարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ու Սիրիայում առկա իրավիճակը, ինչպես նաև հացահատկի գործարքը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով հանդիպումների շաբաթվա շրջանակներում։
«Զրուցակիցները մանրամասն քննարկել են 2022 թվականի հուլիսի 22-ին ուկրաինական հացահատկի արտահանման սևծովյան նախաձեռնության դադարեցումից հետո ստամբուլյան պայմանավորվածությունների շուրջ ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, ուշադրություն է դարձվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրադարձությունների զարգացմանն ու Սիրիայում առկա իրավիճակին»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, երկու կողմերից ընդգծվել է «համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և կարիքավոր երկրներին անհրաժեշտ աջակցության տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանային ճգնաժամերի քաղաքական-դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայության» կարևորությունը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել