HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը` ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter