
Արցախից բռնի տեղահանվածները Հայկական Կարմիր խաչի մարդասիրական կայանում (լուսանկարներ)
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Սյունիքի մարզի Կոռնիձորի մարդասիրական կայանի կետերում ընդունում է Արցախից բռնի տեղահանված անձանց։
ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն այդ կետերում օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է առաջին օգնություն, հոգեբանական առաջին աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև՝ ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունն իրականացնում է ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ։
Մեկնաբանել