
Ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնեց Ստեփանակերտ. ՀՀ ԱՆ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ Արցախում պայթյունի հետևանքով ԲԿ-ներ է տեղափոխվել 290 հիվանդ, 7-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Կան բազմաթիվ անձինք անհետ կորածներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել