
Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսում գործում են առաջին բժշկական օգնություն շուրջօրյա կետեր. ԱՆ
Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):
«Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։
Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:
Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել