
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը մտահոգություն է առաջացնում. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմամբ։ Այդ մասին լրագրողների հետ իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«Անկասկած, դա մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ հարցին։ «Մենք, բնականաբար, ուշադրությամբ հետևում ենք հաղորդագրություններին»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։
Ընդ որում, նա դժվարացել է պատասխանել, թե արդյոք ԱՄՆ նախագահը համաձայն է Հայաստանի իշխանությունների այն կարծիքին, որ Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայության էթնիկ զտումներ են։
Կարին Ժան-Պիեռը խնդրել է այդ հարցերի մեկնաբանության համար դիմել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդին։
Լուսանկարը՝ Jonathan Ernst/Reuters
Մեկնաբանել