
ԳԱԱ-ն Արցախից բռնի տեղահանված մասնագետներին աշխատանքի տեղավորման քայլեր է ձեռնարկում
Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի քաղաքացիներին օժանդակելու նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Աշխատանքների կոորդինացման նպատակով խնդրում ենք կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե Դանիելյան)»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել