HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դել Բոսկե. «Մեր բախտը բերեց»

Իսպանիա-Պորտուգալիա (0-0/ 4-2` 11մ) խաղից հետո պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն նշել է, որ իրենք լավ են հանդես եկել մրցաշարում: Ըստ մասնագետի՝ իր թիմն ավելի լավ տեսք ուներ հիմնական ժամանակում, սակայն չօգտագործեց հնարավորությունները, ինչից հետո նախաձեռնությունն անցավ իսպանացիներին: «Եթե ընտրելու լինեինք, թե ինչպես պարտվենք, հաստատ չէինք ընտրի 11-մետրանոցները»,- ասել է Բենտուն՝ հավելելով, որ մրցաշարը լքում են բարձր պահած գլխով: 

«Հիմա տղաները գնում են վաստակած հանգստի: Սեպտեմբերին նորից կսկսենք մտածել հավաքականի մասին ու կպատրաստվենք 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլին: Այժմ գիտենք, որ պատրաստ ենք կռիվ տալ ցանկացած մակարդակի մրցակցի հետ»,- նշել է պորտուգալացին: 

Մարզիչը նաեւ պատմել է, որ 5-րդ 11-մետրանոցը պիտի իրացներ Ռոնալդուն, ու եթե Ալվեշը նրանից առաջ դիպուկ լիներ, եւ հաշիվն էլ դառնար 4:4, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել: «Մենք ագրեսիվ ու միահամուռ թիմ ունենք, որը ձգտում էր տիրել գնդակին հնարավորինս շատ: Մեր խաղը թիմին լավատեսություն է ներշնչում, թեկուզ եւ պարտվեցինք կիսաեզրափակչում: Երկիրը կարող է վստահել հավաքականին: Համոզված եմ՝ Պորտուգալիան հպարտանում է մեր խաղով»,- եզրափակել է Բենտուն:

Վիսենտե դել Բոսկեն էլ խոստովանել է, որ բախտն իրենց ժպտացել է հարվածաշարի ժամանակ: Նա լավ խաղի կապակցությամբ շնորհավորել է մրցակցին ու ասել, որ, այդուհանդերձ, իրենց բախտն է բերել: Իսպանացին գովել է իր պաշտպանների հուսալի խաղը, որոնք խաղից խաղ ավելի վստահ են գործում: Դել Բոսկեն պատմել է, որ հենց Ֆաբրեգասն է խնդրել իրացնել վերջին 11-մետրանոցը:

Նշելով, որ Գերմանիա-Իտալիա խաղը բավականին դիտարժան է լինելու՝ իսպանացի մարզիչն ասել է, որ եզրափակիչը այսպես թե այնպես հիանալի է ստացվելու, բացի այդ՝ իրենց համար կապ չունի, թե ով կլինի մրցակիցը վճռական խաղում:    

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter