HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն Կառավարության կողմից իրականացվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին Հնդկաստանում գործող շինարարական ընկերությունների մասնակցության և Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Քննարկվել են նաև երկու պետություններում կայանալիք ոլորտային ցուցահանդեսներին մասնակցության և համատեղ համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակներով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ներուժին և հեռանկարներին։

Երկուստեք կարևորելով ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հաստատումը՝ որոշվել է շարունակել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քննարկումները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter