
Իրանի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են Արցախում առկա իրավիճակը
Իրանական կողմի նախաձեռնությամբ նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Երկու երկրների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բոլոր հարցերի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։
Կրեմլը փոխանցում է, որ ՌԴ նախագահը Ռայիսիին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության հարցը և հետաքրքրություն հայտնել «3+3» խորհրդատվական հարթակի աշխատանքների ակտիվացման ուղղությամբ։
Լուսանկարը՝ Sergei Savostyanov/Pool via REUTERS
Մեկնաբանել