HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կրթության կազմակերպման հարցերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության, բարձրագույն և հետբուհական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Խորհրդակցության առանցքային կետերից են եղել բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացից դուրս չմնալու, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների՝ ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում շարունակելու հարցերը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ՀՀ դպրոցներում՝ ըստ համապատասխան բնակավայրերի:

Կարևորվել է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց  հետ հոգեբանական աշխատանքներ տանելու անհարժեշտությունը, որը պետք է ապահովվի կրթական գործընթացին զուգահեռ:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալների հավաքագրման և նրանց՝ դպրոցներում  առկա թափուր աշխատատեղերում ներգրավման հարցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter