HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պայթյունից 23 տուժած արդեն հետազոտությունների և բուժօգնության փուլում է ՀՀ-ում»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:

«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է:

Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն

Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter