HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին

 «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անունից ԱԺ-ի բոլոր խմբակցություններին է  ներկայացվնում հետևայալ դիմում- պահանջը.

 

 «Հայտնում ենք մեր վրդովմունքը հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի սեփականություն հանդիսացող, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ, որի պատճառով ՊՆ երեք սպա, առողջական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Զավեշտն այն է, որ ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից հրահրված ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել բժիշկների սպորտային համազգեստ կրելը և համալիրի աշխատակիցների նախանձելի կարգապահությունը: 
Համոզված հայտարարում ենք, որ այս դեպքը վկայում է օլիգարխների և իշխանության ամենաբարձր օղակների հետ սերտաճած լինելու և անպատժելիության մթնոլորտի հանգամանքների մասին: 
Դատապարտելով բռնության ցանկացած տեսակի դրսևորում և ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների` վաղաժամ սանիկ-քավորական կապով պայմանավորված` հանցանք պարունակող գործողությունները պարտակող հայտարարությունները, հանցագործության ոչ բոլոր մասնակիցներին ներգրավելու հանգամանքը, մենք թերահավատորեն ենք վերաբերում քննչական ծառայությունների աշխատանքներին և պահանջում ենք. 

• ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԱԺ պատգամավորի մանդատից զրկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին,
• ԱԺ-ում ստեղծել բոլոր խմբակցության անդամներից ժամանակավոր անկախ հանձնաժողով, քննչական ծառայությունների գործողությունները վերահսկելի և թափանցիկ դարձնելու նպատակով: 

Խմբի անդամ

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ`   Արմեն Փարսադանյան

Հեռ. 094 42 59 42

ք.Կապան Մելիք Ստեփանյան 14/26

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
2 պահանջներն էլ տեղին ու կարևոր են Հայաստանում իրականում սահմանադրական-իրավական պետություն ունենալու համար: Եթե այսպիսի դեպք կատարվեր Հոլանդիայում,ապա տվյալ կուսակցությունը պատգամավորին ԿՍՏԻՊԵՐ անհապաղ հրաժարական տալ: Իսկ թե ինչու ԱԺ-ի պատգամավորը այդպիսի բիզնես ունի,դա արդեն մի ուրիշ մեծ սև խոռոչ է Հայաստանում սահմանադրական-իրավական պետություն ունենալու ճանապարհին:
Ընթերցող
Խփել են Հայոց բանակին, հայոց զինվորին, գետնով են տրվել հայոց բանակի պատիվը, նսեմացրել հայոց շողշողուն թրի փայլը, ապտակել են այն մանուկին, ով ոգեշնչվել է զինվորի կեցվածքով, բռունցքել են այն պատանուն, ով ուզում է բանակ մեկնել, թքել են գերագույն հրամանատարության վրա, դե այսքանից հետո ասացեք, ինչ է հասնում տմարդին, կամ նրան հովանավորողին: Ինչ ամոթ է, գոնե չասեին, որ դեպքը եղել է բանակի սպանների հետ, ես օտարության մեջ գտնվելով ամաչում եմ ազգիս համար: Խոսքը նախագահինն է, ըստ իս, խաղացել են նաև նրա պատիվն է: Երես է պետք, երես:
Marine
Mi pahanjeq vor naxagah@ heracni, te che chorni gagoyi nman aveli barcr pashtoni knshanakvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter