
Շվեդիան 1,36 միլիոն դոլար կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար օգնության համար
Շվեդիան 15 միլիոն կրոն է հատկացնում (1,36 միլիոն ԱՄՆ դոլար) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության համար։ Այդ մասին հայտնել է Միջազգային զարգացման շվեդական գործակալությունը (SIDA)՝ գրառում անելով X-ի իր միկրոբլոգում։
Nagorno-Karabach: Svenskt stöd till de drabbade
— Global Bar Magazine (@Global_Bar) September 26, 2023
Sverige ger 15 miljoner kronor i bidrag till konflikten i #NagornoKarabakh. Samtidigt flyr allt fler etniska armeniern från regionen som nu helt kontrolleras av Azerbajdzjan. @CanbackRasmus @Sida @KarlOpdal https://t.co/GFNsfCvARU
«Վերջին իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դառնում է էլ ավելի կրիտիկական, և մեծ թվաքանակով մարդիկ հումանիտար օգնության կարիք ունեն։ SIDA-ն որոշում է կայացրել ԿԽՄԿ-ի միջոցով օգնել տուժածներին՝ հատկացնելով 15 միլիոն կրոն հիվանդների տեղափոխման, սննդի ու դրամական դրամաշնորհների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 24-ից սկսած՝ արցախահայությունը սկսել է զանգվածաբար լքել Արցախի տարածքը՝ տեղափոխվելով Հայաստան։ Ըստ առկա տվյալների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ստիպված Հայաստան է տեղափոխվել 20000-ից ավելի մարդ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել