HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը սատարում է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման առաջարկին: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բերբոքը նշել է, որ Գերմանիան լրացուցիչ 2-5 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության համար։

«Մենք մեծագույն մտահոգությամբ ենք նայում Լեռնային Ղարաբաղին։ Այն, ինչ այժմ անհրաժեշտ է, թափանցիկությունն է, ինչպես նաև տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մեր գործընկերների հետ միասին մենք բոլոր ուժերով կաշխատենք, որպեսզի հնարավորինս արագ դիտորդներ ուղարկենք»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Ընդ որում, Գերմանիայի ԱԳ նախարարը պնդել է, որ եթե Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդների ներկայությունը, դա կհաստատի, որ այդ երկիրը «լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության ապահովման իր պարտավորություններին»։

«Նույնիսկ Լաչինի միջանցքով առաջին փոխադրումներից հետո, ամիսներ տևած շրջափակումից հետո, դեռևս զգացվում է արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչի՝ սննդի, դեղորայքի և հիգիենայի պարագաների պակասը։ Օգնությունը չպետք է մաս-մաս հասնի մարդկանց, այն պետք է նրանց հասնի հուսալիորեն և ցանկացած պահի»,- հայտարարել է Բերբոքը։ «Ես որոշում եմ կայացրել ևս մեկ անգամ զգալիորեն ավելացնել մեր մարդասիրական օգնության ծավալը ու ավելացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորումը 2-ից մինչև 5 միլիոն եվրոյով»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Michael Kappeler / dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter