
Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱՀ ԱԻՊԾ
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր, որոնք կարող եք տեսնել լուսանկարներում:
ԱԻՊԾ-ն հայտնում է՝ եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել