HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական նորանշանակ մարզպետը գոհ է նախկին ԲՀԿ-ական մարզպետից

Այսօր Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Նորանշանակ մարզպետը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն մարզում է, եւ իրեն ներկայացրել են մարզպետարանի աշխատակազմին:

Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ ինքը տիրապետում է մարզի խնդիրներին, եւ իր համար առաջնային խնդիր չկա, բոլոր խնդիրներն էլ կարեւոր են: «Գեղարքունիքի մարզը համարվում է աղքատ մարզերից մեկը, եւ այսօր վերցնել, առանձնացնել որեւէ խնդիր կոռեկտ չեմ համարում»,-ավելացրեց նորանշանակ մարզպետը:

Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ նախկին մարզպետ` ԲՀԿ անդամ Նվեր Պողոսյանը, նորմալ աշխատել է եւ մարզպետարանում ձեւավորել է նորմալ թիմ, որոնց հետ կշարունակի աշխատել:

«Այն խնդիրները, որ մարզպետի առջեւ դրված են եղել, նա նորմալ իրականացրել է: Մարզպետի աշխատանքը թիմային, կոլեգիալ աշխատանք է, եւ թիմը մարզպետի գլխավորությամբ կարողացել է իրականացնել այն ծրագրերը, որ դրված են եղել մարզպետարանի առջեւ: Այդ ավանդույթը կշարունակվի»,-ավելացրեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարցին, թե պատրաստվում է կադրային փոփոխություններ իրականացնել, մարզպետը պատասխանեց. «Այսօր, երբ ինձ ներկայացնում էին աշխատակազմին, շատ հետաքրքիր էր, ոնց որ այն նույն թիմը լիներ, որոնց հետ աշխատել եմ 1999-2003թթ-ին: Իհարկե, ովքեր չեն ուզենա աշխատել, բնականաբար, կազատվեն աշխատանքից, բայց, կարծում եմ, նման բան չի լինի»:

Նշենք, որ 1999-2003թթ-ին Ռաֆիկ Գրիգորյանը եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter