HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Մարզերում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։

Երևանում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter