
Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է բնակիչներին դեռևս չվառել տներն ու խանութները
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հորդորում է Արցախի բնակիչներին, որ քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։
«Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է ԱԻՊԾ-ի հայտարարությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել