
Իսպանիան մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող հայերի համար։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Alarmado por el creciente número de armenios huyendo de sus hogares en #NagornoKarabaj y la explosión que ha dejado cientos de fallecidos. Los derechos y seguridad de la población deben estar garantizados. También llegada de ayuda humanitaria. La 🇪🇸 de @AECID_es estará presente.
— José Manuel Albares (@jmalbares) September 27, 2023
«Անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրենց տներից փախչող հայերի աճող թվով և պայթյունով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության ուղարկումը, պետք է երաշխավորված լինեն: Իսպանիայի կողմից աջակցություն կտրամադրի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ, Իսպանիայի իշխանությունները Ադրբեջանին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հանուն խաղաղ կարգավորման վերսկսել երկխոսությունը։
Լուսանկարը՝ Bea/Flickr
Մեկնաբանել