HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ Նավուր գյուղում նռնակից մահացած երեք անձանց դեպքի մասին

Երեկ` ժամը 13.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նավուր գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Վալենտին Սարգսյանը նռնակ է պայթեցրել 1950 թ. ծնված Բորիս  Պետրոսյանի տանը: Պայթյունի հետևանքով ինքը, կինը` 1952 թ. ծնված Լեանետա Պետրոսյանը,  և կնոջ եղբոր կինը` 1951 թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում մահացել են:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վալենտին Սարգսյանը գնացել է կնոջ եղբոր` Բորիս Պետրոսյանի  տուն, որտեղ վիճաբանության մեջ է մտել կնոջ  հետ, այնուհետև գրպանից հանել է նռնակը և պայթեցրել, ինչի հետևանքով ինքը, Լ. Պետրոսյանը և Թ. Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Բ. Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով Վալենտին Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 7 և 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, իսկ ննջասենյակի պահարանում 25 գ կանեփանման կանաչ զանգված և 70 սմ բարձրությամբ, 5 կգ ընդհանուր կշռով 90 կանեփանման բույս:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter