
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և մեկ տարեց տղամարդ են կորել
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։
«Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր` Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։
Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել