HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրներն ու եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:

Մեկնաբանություններ (1)

Ազատամարտիկ
Դժվար եմ պատկերացնում գոնե ցուցանակային ժողովրդավարությունը և ինչ-որ մեկի ոկղմից ասենք ինչ դիտելու իմ իրավունքը սեփակաանցնելու և նինձ համար ինչ հաղրդումներ դիտելու ուղեցույց ստեղծելու իրավունքը: Մյուս կողմից էլ խորին համոզմունք ունեմ, որ այն ինչ կատարվում վերջին ատրիներին, իքնասպանություններ,պայթեցումներ, կարկոցներչ սա ուղղակի ապաշնորհ, անբովանդակ ու անմակարդակ սերիալների բացասկան ազդցոթւյան հետևանք են, մարդիկ այն ընդունում են իրականությունւն ու իրական կյանք: Էդ հաշվապահ սցենարիստների,«շոֆեռ» ու ռաբիզ ճաշակ ունեցող դժվարանում եմ անգամ ռեժիսոր ասել մարդկանց ուղղակի մեր հանրության վզին փաթած արժեքային համակրգն է, որ որպես մասոնականության ռահվիրա «Շանթ»-ը բեերց Հայաստան, ապականելու, այլասերելու նպատակով և խնդրեմ, արդյունքը գերզանց է: Հետաքրիքր կլիներ մի հատ հետքւ հետաքննություն աներ ու պարզեր, կա արդյոք հայկական սերիալներում գոնե մեկ պորֆեսիոնալ, դերասաններին չեմ հաշվում` ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, լուսավորող, մոնտաժող ,մնացծա մասնագիտությունները չեմ հաշվում: չեք գտնի գոնե մեկ մասնագետ, մեծ մասը ութնամյակն ավարտած երիտասարդներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter