
Կառավարությունը 360 մլն դրամ է հատկացրել Հայաստան տեղափոխված արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացիներ, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից 150 մլն դրամ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ։
Մեկնաբանել