
Կրեմլը կոչ է անում մեղավորներ չփնտրել Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային դուրս գալու մեջ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել մեղավորներ չփնտրել Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային դուրս գալու մեջ։ Այդ մասին փոխանցում է ռուսական РИА Новости գործակալությունը։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «այդպիսի գործողությունների համար ուղիղ պատճառներ չկան»։
«Հավանաբար, այստեղ դժվար թե կարելի է խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է ցանկություն ունի դա ընդմիշտ անելու, նրանցից ոմանք ժամանակավորապես՝ վերափոխման ժամանակահատվածում»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ մարդիկ, որոնք որոշել են հեռանալ Ղարաբաղից, պետք է ունենան նորմալ կենսապայմաններ։
«Այստեղ գլխավորն այն է, որ նման որոշում կայացնողների համար ապահովվեն կյանքի նորմալ պայմաններ, այդ խնդրի զուտ մարդասիրական ասպեկտն այն է, ինչը մեզ ամենից շատն է մտահոգում»,- հավելել է նա։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել