HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մասնակցելու է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին

«Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը» ցուցահանդեսին մասնակցելու' 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի' Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։

«Կորեայում, ինչպես և Շանհայ-էքսպոյում, մենք դրական արձագանքներ ենք ունեցել, և մեր հանրությունը պետք է համապատասխան տեղեկություն ստանա», - ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter