
Ժամը 20։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հազար 407 բռնի տեղահանված
Սեպտեմբերի 28-ի ժամը 20։00-ի դրությամբ Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց թիվը հասել է 76 հազար 407-ի: Այս մասին «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հակարիի կամուրջը վերջին տվյալներով հատել է 15 հազար 914 տրասպորտային միջոց, հաշվառվել է 55 հազար 248 անձ:
17 հազար 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից: Այս ցուցանիշը նախորդ օրվա համեմատ (8036) աճել է մոտ 10 հազարով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել