HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ալեն Սիմոնյանը, անչափ կարեւորելով Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության մոտեցմամբ:

Իռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը:

Ծավալուն քննարկումներ են ընթացել Հայաստան տեղափոխվող ԼՂ տեղահանված բնակչության կարիքների, իրավունքների եւ հետագա ճակատագրի շուրջ: Իռլանդացի գործընկերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի հետ սերտ կապեր հաստատելն անհրաժեշտություն է, եւ այն պետք է սկսել հենց միջխորհրդարանական հարաբերություններից: Նա խաղաղության հասնելու միակ ճանապարհ է համարել սեղանի շուրջ բանակցություններ վարելը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում հակամարտությունների լուծման հարցում ներդնել իր ջանքերը»:

«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն եւ միջազգայնորեն երաշխավորվեն»,- Ալեն Սեմոնյանի խոսքը փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter