HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանը գոհ է ճակատագրից

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո ամեն կերպ փորձում էր խուսափել լրագրողների հարցերից, սակայն մտքափոխ եղավ ու վերադարձավ կառավարության շենք: Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո Գագիկ Բեգլարյանի հետ սա առաջին հարցազրույցն էր, և լրագրողները նրան հիշեցրին 2010թ. դեկտեմբերի 3-ին աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգին հաջորդած իրադարձությունները, որոնց արդյունքում էլ նա պաշտոնաթող եղավ։

«Ինչ հիշաչար եք դուք, այ մարդ, մոռացեք ամեն ինչ` նոր աշխատանք, նոր ոլորտ, - արձագանքեց պարոն Բեգլարյանը։ - Ինչո՞ւ եք անընդհատ Դոմինգոյին մեղադրում: Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետև իմ ճակատագրի կերտողը մեծավ մասամբ ես եմ եղել»: 

Պարոն Բեգլարյանը գոհ է իր ճակատագրից ու հատկապես այդ համերգից եւ կարծում է, որ նախարարի պաշտոնում էլ օրինավոր պաշտոնյա կլինի: Նա ժխտեց այն լուրերը, թե ինքը իրացման գոտու բնակիչների խնդրիների հետ կապ ունի և ավելացրեց, որ էլիտար շենքերում բնակարաններ չունի։

Մանրամասները` այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter