HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին, բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1951 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրյա փոսը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Է. Ս.-ն (ծնված 1954 թ․) և Զ. Ա.-ն (ծնված 1950 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ստացել համապատասխան օգնություն և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Է. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Զ. Ա.-ինը՝ բավարար, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter