HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: Այս մասին հայտնում է ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

«Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ եղած զոդման սարքի միջից հայտնաբերվել են երկուական բջջային հեռախոս և լիցքավորման լար, ինչպես նաև՝ 2 բաժանորդային քարտ և ականջակալ:

Իսկ ավելի ուշ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ և հայտնաբերել ևս 8 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 13 տարբեր պարագաներ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter