HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մայր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դաշինքն ընտրում է Երևանի ավագանու առաջին նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։

Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․

1. Թևանյան Անդրանիկ Նորիկի

2. Փոստանջյան Զարուհի Համազասպի

3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի

4. Հարոյան Սամվել Անուշավանի

5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի

6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի

7. Հակոբյան Սամվել Ռուբիկի

8. Ավագյան Ադրինե Էդուարդի

9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի

10. Աղեկյան Սոննա Սուրենի

11. Ստեփանյան Գևորգ Արմենակի

12. Հայրապետյան Նարինե Սլավիկի

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter