
Սեպտեմբերի 28-ին իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Հայտնաբերվել է ևս 2 աճյուն։
«Երեկ` սեպտեմբերի 28-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։
Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել