
Ֆրանսիայի ուղարկած 5 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Հայաստան
Ֆրանսիայի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը, որը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր, սեպտեմբերի 29-ին հասել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը: Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար:
Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- ասվում է հրապարակման մեջ:
Լուսանկարը՝ ԱՆ ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել