HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս խաղաղապահները Հայաստանից 15.5 տոննա ալյուր են տեղափոխել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Հայաստանից Ստեփանակերտի հացի գործարան են հասցրել ավելի քան 15 տոննա ալյուր, որտեղ Արցախում մնացած բնակչության համար հաց կթխեն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ստեփանակերտի հացաբուլկեղենի գործարանի աշխատանքը վերսկսելու և մոտակա բնակավայրերի խաղաղ բնակիչների համար հացաբուլկեղեն արտադրելու նպատակով ռուսական խաղաղապահ զորքերը ձեռնարկության տարածք են հասցրել ավելի քան 15,5 տոննա ալյուր։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը շարունակում են վերահսկել ներկա իրավիճակը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է ՌԴ ՊՆ հրապարակման մեջ։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper Տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել տեղափոխման ընթացքից։

Գլխավոր նկարը՝ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter