
Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հատել է 100 հազարը
Սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց թիվը հասել է 100 հազար 417-ի: Այս մասին «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հաշվառվել է 81 հազար 139 անձ: 32 հազար 200 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել