
Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում տեղահանված 361 արցախցի, 14 հոգի մահացել է․ Անահիտ Ավանեսյան
Հայաստանի բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում է ստանում 361 արցախցի: Այս մասին «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները ներկայացնելիս հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«221-ը պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներ ունեն, 114-ը ռազմական ագրեսիայի հետևանքով տարբեր վիրավորում ստացած անձինք են, մնացած 26-ը՝ առողջական այլ խնդիրներով բուժառուներ»,- ասաց նախարարը։
Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 14 դեպք:
«Դեռ մեծաթիվ պացիենտների վիճակը մնում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ներգրավված են բազմաթիվ ուժեր՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից»,- նշեց Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա։
Նախարարը հայտնեց, որ այս գիշեր վթարի հետևաքնով վնասվածքներ ստացած երկու երեխա է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ:
Մեկնաբանել