HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված անձանց: Հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

«Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման հետ կապված և առաջնային լուծումներ պահանջող հարցերը: 

Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը վերահաստատել է բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու պատրաստակամությունը և նշել, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:

Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համատեքստում փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՄԻՊ աշխատակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter