HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արձագանքում է հումանիտար ճգնաժամին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, որոնք վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Այս մասին հայտնում է ՊՀԾ մամուլի ծառայությունը։

«Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 100,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։

Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց թվում կան տարեցներ և բազմաթիվ երեխաներ։ Սահման ժամանողները հաճախ հյուծված վիճակում են և անհապաղ շտապ օգնության կարիք ունեն՝ այդ թվում՝ տաք սնունդ և այլ պարենային օգնություն: 

ՊՀԾ-ն արդեն իսկ երկու վրան է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Հայաստանի հարավարևելյան սահմանին: Հինգշաբթի օրվա դրությամբ՝ սահմանը հատած մարդկանց ավելի քան 2000 տաք սնունդ է բաժանվել։ ՊՀԾ-ն նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ևս 21,000 տաք սնունդ տրամադրել:  ՊՀԾ-ն նաև տրամադրում է պարենային փաթեթներ, որոնք պարունակում են սպիտակուցներով հարուստ սննդամթերք, հացահատիկ և ձեթ՝ 30,000 մարդու համար:

Բացի այդ, ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով և համագործակցելով գործընկերների և հովանավորների հետ ավելի ընդլայնել աջակցությունը՝ ըստ կարիքների ավելի մեծացման:

«Մենք խորապես անհանգստացած ենք այս տեղահանումների հետևանքով խաղաղ բնակիչների կյանքի և կենսապահովման համար: Քանի որ իրավիճակը գնալով ավելի է վատթարանում, կարևոր է, որ տուժած մարդիկ շարունակեն ժամանակին և շարունակական կերպով օգտվել մարդասիրական աջակցությունից», - նշել է ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր