HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սքվոշի ՀՀ չեմպիոնը հայտնի է

Հայաստանում առաջին անգամ կայացել է սքվոշ մարզաձեւի առաջնություն, որտեղ 13-17 տարեկան տղաների խմբում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Աբրահամյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Գրիգորյանը, երրորդը` Սիմոն Մանուկյանը:

Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը  հաղթողներին շնորհել է Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի անդամակցության քարտեր, իսկ I պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկները «Գրանդ սպորտ» մարզահամալիրի տնօրինության կողմից ստացել են սքվոշի ձեռնաթիակներ:

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային սքվոշի ֆեդերացիայի (WSF) եւ Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի (ESF) անդամ:

Ի դեպ, Դավիթ Աբրահամյանը Գերմանիան ներկայացնող հայ պորֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին է: Դավիթ Աբրահամյանն ասում է, որ հաղթանակը մագնիսի պես է, ձգում է: «Պատրաստվում եմ հաջորդ առաջնությանը, անշուշտ, ձգտում եմ հաղթանակի»,- եզրափակեց Դավիթ Աբրահամյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter