HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա-պարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ), բախվել դեպի ձոր իջնող բետոնե արգելապատնեշին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։ Վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter