Կվերականգնվեն ճանապարհահատվածներ 4 ուղղությամբ
Կառավարությունը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը և գնման ընթացակարգը սահմանել բնածին անկանխատեսելի երևույթների հետևանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով այդ գործընթացի կազմակերպման համար։
Հորդառատ անձրևների, փլուզումների, սողանքների և այլ երևույթների հետևանքով ճանապարհահատվածների վերականգնման (հիմնանորոգման), նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանք կիրականացվի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել