
Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ
Արցախից բռնի տեղահանված քոլեջների և համալսարանների ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել Հայաստանում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական կտարածի, որտեղ ցուցումներ կլինեն սովորողների համար։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
«Կրթության շարունակականության իրավունքը գերակա է՝ անկախ ամեն ինչից»,- նշեց նա։
Բուհերի պարագայում, ըստ Մանուկյանի, ուսանողները պետք է բուհեր դիմեն։ ԿԳՄՍ նախարարությունն այժմ տվյալներ է հավաքագրում՝ հասկանալու քանի ուսանող է եկել Արցախից, և քանիսն են դիմել բուհեր։
«Բուհերն ունեն ակադեմիական ազատություն, և իրենք ինքնուրույն դա կարող են նախաձեռնել»,- նշեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետը։
Մանուկյանի խոսքով՝ քոլեջների ուսանողները կարող են դիմել նաև ավագ դպրոցներում ուսումը շարունակելու համար։
Մեկնաբանել