
Աշխատանքի հնարավորություններ արցախցիների համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուի ծառայությունը հայտնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:
«Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել