HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան» 100 մլն դրամ օգնություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը 100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին  

Տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին և ընտանիքներին, որոնք կանգնած  են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերը վերահաստատել է Ընկերության և բաժնետերերի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, իրենց տները և հայրենիքը։

Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին»,-նշված է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության հաղորդագրությունում: 

_________________________________________

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին՝

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է: Ընկերությունը կառավարում է ավելի քան 360 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 355 հազար մասնակիցների համար։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ», «Տալանքս ԱԳ գրուփի» անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter