Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ: Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 3-5, արևելյան շրջաններում 5-7 աստիճանով:
Երևանում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալները
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.40C (1975թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1924թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.80C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել