
Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին Հայաստանին օգնության համար
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի իտալական ծառայությանը՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
TACC գործակալության փոխանցմամբ, ինչպես հայտնել են Իտալիայի ԱԳՆ-ում, քայլն ուղղված է «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետևանքով մարդասիրական օգնություն ցուցաբերելուն և տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելուն, որոնք ստիպված են լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան»:
«4 միլիոն եվրո է ուղղվել Կարմիր խաչին՝ հրատապ միջամտության համար, որպեսզի օգնի ճգնաժամից առավել տուժած բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իտալիայում հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան օգնության համար դիմել են Եվրոպական հանձնաժողովին։
Հայկական կողմի տվյալներով՝ վերջին մի քանի օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 101 հազար մարդ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել